Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է. Թրամփը տեղյա՞կ է

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է. Թրամփը տեղյա՞կ է
12.10.2020 | 12:20

Մոտալուտ նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ COVID-19-ի դեմ սեփական պայքարն ամերիկացիների ուշադրությունը շեղել են աշխարհում կատարվող այն իրադարձություններից, որոնց արժե ուշադրություն դարձնել, գրում է New York Magazine-ը՝ անդրադառնալով ԼՂ-ում ընթացող պատերազմին և այդ հարցում ԱՄՆ-ի չեզոք քաղաքականությանը։ ԼՂ-ում կատարվող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ուշադրության և մասնակցության բացակայությունը նպաստում է հակամարտության արագ սրմանը և նվազեցնում է շուտափույթ լուծման հեռանկարները և «չնայած դա ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, միջազգային ճգնաժամ է, որտեղ ԱՄՆ նախագահը կարող է իրապես փոխել ստեղծված իրավիճակը»։ «Այս հակամարտության խորացնող գործոն է այն, որ պատերազմող կողմերի առավել հզոր հարևանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում և հնարավորություն ունեն կամ ապաէսկալացնել, կամ էլ սրել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ԼՂ-ում պատերազմին մասնակցելու համար Սիրիայից մոտ 1500 վարձկան է ուղարկել Ադրբեջան։


Ընդգծելով հրադադարի հաստատման և հակամարտությունը ապաէսկալացնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ հոդվածագիրը նշում է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը՝ ԱՄՆ-ն, ակնհայտորեն ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անցյալ շաբաթ մեկնաբանելով հակամարտությունը, հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում միջամտել: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն Էրդողանի հետ ընկերական հարաբերություններ ունի, կարող է փորձել զանգահարել իր թուրք գործընկերոջը և հորդորել նրան դադարեցնել հակամարտության էսկալացիան։ Բայց, իհարկե, նախագահը շատ զբաղված է՝ փորձում է փրկել իր քարոզարշավը և համոզել ամերիկացիներին, որ COVID-19-ը նրան չի հյուծել. ամեն դեպքում, երկու երկրների միջև հակամարտության լուծումը մի տարածաշրջանում, որի տեղը շատ ամերիկացիներ չեն կարող գտնել քարտեզի վրա, հաջորդ ամիս նրան որևէ ձայն չի բերի, այնպես որ ինչո՞ւ անհանգստանալ»,- գրում է հոդվածագիրը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության բացակայությունը հանգեցնում է նման հակամարտությունների առաջացմանը և դժվարացնում է խաղաղ կարգավորումը:


«Վերջին երեք տարիներին մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ոմանք, իրենց շահերից ելնելով, օգտվել Թրամփի վարչակազմի «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով արտաքին քաղաքականությունից, և զարմանալի չէ, որ Ադրբեջանի նման փոքր երկիրը ձգտում է սահմանային վեճը կարգավորել ռազմական ճանապարհով, մինչ ԱՄՆ-ը դեռևս կառավարում է մի մարդ, որը շահագրգռված չէ դիվանագիտական առաջնորդությամբ»,-եզրափակում է հեղինակը:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ